Ստեփանակերտը պատասխանատվություն չի կրում այն փաստաթղթի համար, որ ստորագրվել է Մոսկվայում17 նոյեմբերի 2008 - 16:32 AMT PanARMENIAN.Net - «Իրավիճակը Հարավային Կովկասում զարգանում է, իսկ Մոսկվայում ստորագրված ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հռչակագիրն արտացոլում է արդեն անցած իրողությունները: Կարելի է ասել, որ Մոսկովյան հռչակագրում ներկայացված սկզբունքներն ու կետերը չեն նպաստի ինչ-որ լուրջ առաջխաղացման բանակցային գործընթացում»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ղարաբաղյան հակամարտության գծով փորձագետ Հրաչյա Արզումանյանը: Նրա խոսքերով, ի տարբերություն 1994թ., երբ կարգավորման փաստաթղթերում դրված էր նաեւ ԼՂՀ-ի ստորագրությունը, Մոսկովյան հռչակագրի ստորագրմանը Լեռնային Ղարաբաղը չի մասնակցել, ուստի Ստեփանակերտը ուղղակի պատասխանատվություն չի կրում այն փաստաթղթի համար, որ ստորագրվել է Մոսկվայում: «Վերջին իրադարձությունները Կովկասում, պատերազմը Հարավայի Օսեթիայում, իսկ հետո արդեն Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հռչակագրի ստորագրումը հանգեցրին հայ ժողովրդի համախմբմանը Ղարաբաղի հարցում: Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է աստիճանաբար ակտիվանում հայ հանրությունը իր ազգային շահերի հետ կապված հարցերում, ինչը միայն ողջունելի է»,-ասել է փորձագետը: Անդրադառնալով Թուրքիայի միջնորդության հնարավորությանը հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում` Հ.Արզումանյանն ասել է, որ դա անհնար է, քանի որ այսօրվա դրությամբ Անկարան ադրբեջանամետ դիրքորոշում է որդեգրել: Նոյեմբերի 2-ին Մերձմոսկովյան Մայնդորֆում ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հռչակագիր ստորագրեցին` միջազգային իրավունքի եւ սկզբունքների ու դրանց շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա: Լեռնայի Ղարաբաղի ներկայացուցիչները Հռչակագրի ստորագրմանը ներկա չեն եղել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |