YouTube-ը կջնջի անուղղակի սպառնալիք և վիրավորանք պարունակող տեսանյութերը12 դեկտեմբերի 2019 - 11:49 AMT PanARMENIAN.Net - YouTube տեսահոլդինգն իր բլոգի միջոցով հայտարարել է իր քաղաքականության նորամուծությունների մասին, որի համաձայն այժմ ծառայությունը կսկսի հեռացնել ոչ միայն ուղիղ, այլ նաև քողարկված կամ անուղղակի սպառնալիքներով տեսանյութերը: Խոսքը նաև այն բովանդակության մասին է, որը բռնության իմիտացիա է պարունակում մարդու հանդեպ, կամ ֆիզիկական բռնություն ենթադրող արտահայտություններ, գրում է «Կոմերսանտը»: Այժմ նաև արգելվում են նվաստացնող բառապաշարը կամ արտահայտությունները, որոնք վիրավորում են որևէ մեկին ռասայական կամ սեռական կողմնորոշման հիմքով: Նման քաղաքականություն կիրականացվի նաև կայքում զետեղվող մեկնաբանությունների հարցում: YouTube տեսահոլդինգը հայտարարել է, որ ավելի քան 16 մլն մեկնաբանություն է հեռացրել 2019-ի երրորդ եռամսյակում: Այնուամենայնիվ, չեն հեռացվի երգիծական բնույթի կամ կրթական, գիտական ու գեղարվեստական նպատակների համար ներկայացված տեսանյութերը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար Նախաքննությունը շարունակվում է Վարչապետ․ Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞ «Ինչու Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մե՞ր տարածքը չէ»․–ասել է նա ՊՆ-ն ականազերծում է Կիրանցը, ՆԳՆ–ն ուժեղացրել է ծառայությունը Նշվում է, որ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն |