Վայնշտեյնը $25 մլն կվճարի իր դեմ հայց ներկայացրած կանանց12 դեկտեմբերի 2019 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Սկանդալային ճանաչում ստացած հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը նախնական համաձայնության է եկել իրենց սեռական ոտնձգությունների մեջ մեղադրող կանանցից շատերի հետ և $25 մլն կվճարի նրանց: Այդ մասին հայտնել է դերասանուհիներից մեկի փաստաբանը: Գումարը կբաշխվի ավելի քան 30 դերասանուհիների և նախկին աշխատակցուհիների միջև, որոնք դատի են տվել 67-ամյա պրոդյուսերին տարբեր հանցագործությունների համար՝ սեռական ոտնձգություններից մինչև բռնաբարություն, գրում է «Կոմերսանտը» AFP-ի վրա հղումով: Դերասանուհի Պաս դե լա Ուերտի փաստաբան Ահարոն Ֆիլերն ասել է, որ ակնկալում է, որ իր հաճախորդուհին, որը մեղադրում է Հարվի Վայնշտեյնին 2010-ին տեղի ունեցած բռնաբարության մեջ, կլինի համաձայնության կողմերից մեկը: Այն պետք է ստորագրվի բոլորի կողմից և ստանա դատարանի հավանությունը: Հարվի Վայնշտեյնին մեղադրողների թվում են հայտնի դերասանուհիներ Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն և Սալմա Հայեկը, թեև նրանցից ոչ մեկը դատավարության մասնակից չէ: Պրոդյուսերին մեղադրողներից մեկը՝ Քեթրին Քենդալը, հայտարարել է, որ հիասթափված է այդ գործարքից, սակայն, համաձայնվել է, որպեսզի մյուս կանայք չզրկվեն գումարից: Սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալը բռնկվեց 2017-ի հոկտեմբերին և սկզբից առնչվում էր միայն Վայնշտեյնին, սակայն, ավելի ուշ բազում կանայք սկսեցին նմանատիպ մեղադրանքներ հնչեցնել դերասանների ու ռեժիսորների դեմ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ |