ՀՀ-ն՝ Ամանորի պահանջված ուղղություն երեխաներ ունեցող ռուս զբոսաշրջիկների շրջանում

ՀՀ-ն՝ Ամանորի պահանջված ուղղություն երեխաներ ունեցող ռուս զբոսաշրջիկների շրջանում

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի զբոսաշրջիկներն առանձնացրել են երեխաների հետ ամանորյա հանգստի լավագույն ուղղությունները, որտեղ ներառվել է նաև Հայաստանը, հայտնում է Biletix-ը:

Երեխաների հետ (7-18 տարեկան) արտերկրյա պահանջված ամանորյա ուղղությունների թվում ավիատոմսերի ամրագրումների քանակով Հայաստանն առաջատարների թվում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Պահանջված ուղղություններ են նաև Իտալիան, Գերմանիան, Լեհաստանը և ԱՄԷ-ն:

Ամենապահանջված ներքին ուղղությունների թվում են Սոչին, Մոսկվան, Սիմֆերոպոլը, Սանկտ Պետերբուրգը և Կալինինգրադը: Հետազոտությանը մասնակցել է 1 419 մարդ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---