Լիբիայի խորհրդարանը կբողոքի ՄԱԿ-ին Էրդողանի հայտարարության առթիվ12 դեկտեմբերի 2019 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Լիբիայի արևելքում նիստ գումարած Ներկայացուցիչների պալատը բողոք կներկայացնի ՄԱԿ: Այդ մասին հայտարարել է Լիբիայի խորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Յուսեֆ ալ Ակուրին: Պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն է զինվորականներին Լիբիա ուղարկելու հավանականության մասին, գրում է «Կոմերսանտը»: «Մենք մերժում ենք այդ սպառնալիքը և համարում այն Թուրքիայի անսքող միջամտության շարունակությունն անկախ պետության գործերին»,-ասել է նա: Ակուրին հավելել է նաև, որ «Լիբիայի ժողովուրդը մերժում է ցանկացած օտարերկրյա ռազմական ներկայություն իր տարածքում»: Ավելի վաղ Էրդողանը հասկացրել էր, որ եթե Լիբիայում արդեն գտնվում են ռուսական մասնավոր ռազմական կազմակերպության անդամները, նշանակում է Անկարան էլ լիիրավ է իր զորքերն այդ երկիր գործուղել: Նա հայտարարել է, որ Անկարան պատրաստ է թուրք զինվորականներին Լիբիա ուղարկել, եթե համապատասխան հարցում լինի Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |