Ֆրանսիայի Հայկական ֆոնդի կողմից անցկացված ֆոնետոնի արդյունքում հավաքվել է 1,178 մլն եվրո18 նոյեմբերի 2008 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Չորս օրվա ընթացքում Ֆրանսիայի Հայկական ֆոնդը 600 կամավոր է մոբիլիզացրել Հայաստանի եւ Ղարաբաղի համար նվիրատվություններ հավաքելու համար: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, նվիրատվությունների հավաքն անցկացվել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում եւ Հոլանդիայում: Արդյունքում հավաքվել է 1,178 մլն եվրո, որոնցից 1,074 մլն եվրոն հավաքվել է Ֆրանսիայում: Չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, այս տարվա նվիրատվությունների գումարը 15,2 հազ. եվրոյով գերազանցել է 2007թ. հավաքված գումարին: Ի նշան երախտագիտության կատարված աշխատանքի համար` Ստեփանակերտում Ղարաբաղի կառավարության եւ Հայկական ֆոնդի ներկայացուցիչ Միշել Տանկրեն Ֆրանսիայի Հայկական ֆոնդի նախագահ Պիեռ Թերզյանին ղարաբաղյան ազատագրական շարժման 20-ամյակին նվիրված ոսկե մեդալ է հանձնել:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |