Փաուեր. Թրամփը պետք է հետևի Սենատի օրինակին և ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Փաուեր. Թրամփը պետք է հետևի Սենատի օրինակին և ճանաչի Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հետևի Սենատի օրինակին և ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Twitter-ում գրել է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանտա Փաուերը։

«ԱՄՆ Սենատը հենց նոր ընդունեց Հայոց ցեղասպանությունը։ Նախագահ Թրամփը պետք է հիմա հետևի այդ օրինակին՝ բոլոր զոհերի, ցեղասպանությունը վերապրածների և միլիոնավոր հայ-ամերիկացիների անունից, որոնք այդքան դժվարությամբ պայքարել են այս օրվա համար»,- գրել է նա։

Փաուերը նաև տեղադրել է մի տեսանյութ, որտեղ սենատոր Ռոբերտ Մենենդեսը հուզվում է բանաձևը Սենատին ներկայացնելիս։

Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Այն ներկայացվել էր սենատորներ Ռոբերտ Մենենդեսի ու Թեդ Քրուզի կողմից։

Հոկտեմբերի վերջին Ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունել էր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։ Սակայն Սենատում բանաձևը վետոյի էր հանդիպել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---