Փաշինյանը՝ ԱՄՆ Սենատի որոշման մասին. Հիրավի՝ պատմական իրադարձություն13 դեկտեմբերի 2019 - 10:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ընդունմանը` որակելով այն որպես պատմական իրադարձություն: «ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:Հիրավի՝ պատմական իրադարձություն»,-ասվում է վարչապետի ֆեյսբուքյան գրառման մեջ: Վարչապետը գրառում է կատարել նաև Twitter-ի իր միկրոբլոգում՝ ԱՄՆ Սենատի որոշումն անվանելով ճշմարտության և արդարության հաղթանակ: «ԱՄՆ Սենատի թիվ 150 բանաձևը ճշմարտության և արդարության հաղթանակն է: Համայն հայության անունից մեր խորին երախտագիտությունն եմ հայտնում Սենատին այս դարակազմիկ բանաձևի համար»,-գրել է Փաշինյանը: Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման կապակցությամբ՝ նշելով, որ որոշումը «զուրկ է պատմական ու իրավական հիմքից» և իրենց համար որևե իրավական ուժ չունի ու ոչինչ չի պարտավորեցնում: Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կռուզի կողմից ներկայացված թիվ 150 բանաձևը, որն ընդունվել է միաձայն:Հոկտեմբերի վերջին Ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունել էր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։ Սակայն Սենատում բանաձևը վետոյի էր հանդիպել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |