Արամ Ա. Սենատի որոշումը եզակի քայլ է Ցեղասպանության ճանաչման հավաքական պայքարում![]() 13 դեկտեմբերի 2019 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը ողջունել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը՝ որակելով այն որպես եզակի քայլ Հայոց ցեղասպանության ճանաչման հավաքական պայքարի ճանապարհին: «Արդարև, այս գործում կարևոր դեր են ունեցել ԱՄՆ Հայ դատի մարմինները, հատկապես Վաշինգտոնում գործող Հայ դատի գրասենյակը: Հատուկ ուրախությամբ եմ ողջունում այս կարևոր նվաճումը, որը հավաքական և հետևողական աշխատանքի հետևանք է»,-ասվում է կաթողիկոսի հայտարարության մեջ: Արամ Առաջինը նաև բարձր է գնահատել ԱՄՆ Սենատի քայլը՝ այն սպասումով, որ Ներկայացուցիչների պալատից և Սենատից հետո Միացյալ Նահանգների նախագահը ևս վճռական քայլ կկատարի այդ ուղղությամբ: Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կռուզի կողմից ներկայացված թիվ 150 բանաձևը, որն ընդունվել է միաձայն: Հոկտեմբերի վերջին Ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունել էր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։ Սակայն Սենատում բանաձևը վետոյի էր հանդիպել: Ընթերցեք նաև.Թուրքիայի ԱԳՆ. ԱՄՆ Սենատի կողմից Ցեղասպանության ճանաչումը «ոչինչ չի պարտավորեցնում» ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |