Վարչապետ. Սպառազինությունը ՀՀ-ին պետք է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար![]() 13 դեկտեմբերի 2019 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Ձեռք բերված աննախադեպ քանակի սպառազինությունը Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար: Այս մասին 2020 թվականին ՀՀ պաշտպանության նախարարությանը տրվող բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցությանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ցավոք, ագրեսիվ քաղաքականությանը, որ տարածաշրջանում վարում են մի շարք երկրներ, ՀՀ-ն պետք է հակադրի և այդ քաղաքականությանը հակակշռի զսպող քաղաքականությամբ: Մենք հենց այսպիսի քաղաքականություն ենք վարում պաշտպանության ոլորտում»,-ասել է Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ սպառազինությունների ձեռքբերումը Հայաստանի քաղաքականության մի հատվածն է միայն. կարևորագույն քայլեր են արվել զինված ուժերի ծառայողների ծառայության պայմանները բարելավելու, սոցիալական երաշխիքները մեծացնելու և ավելի գործուն դարձնելու ուղղությամբ: «Այս համատեքստում կան բազմաթիվ քննադատություններ: Բայց ես դրանք կբաժանեի երկու մասի: Առաջինը՝ ցանկացած բարեփոխման գործընթաց միշտ էլ որոշակի անհարմարություններ է առաջացնում: Սա բնական մասն է: Երկրորդ հատվածն էլ կա՝ բոլոր քննադատություններին պետք է լինենք ուշադիր, որ իրականացվող բարեփոխումները 100%-ով համապատասխանեն մեր մտադրություններին, ցակություններին, վերջնական նպատակներին»,-ասել է վարչապետը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ2020 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի համաձայն, երկրի ռազմական պաշտպանությանը պլանավորվում է տրամադրել մոտ 301․2 մլրդ դրամ կամ շուրջ $625 մլն ընթացիկ տարվա միջին փոխարժեքով, ինչը համարժեք է 2019-ի հատկացմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |