Ջոնսոնի Պահպանողական կուսակցությունը հաղթել է Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում![]() 13 դեկտեմբերի 2019 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի արտահերթ ընտրություններում հաղթել է վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորած Պահպանողական կուսակցությունը: Ջոնսոնը խոստացել է անհապաղ դուրս բերել երկիրը Եվրամիությունից: Ըստ նախնական տվյալների, Պահպանողական կուսակցությունն ապահովել է Համայնքների պալատում 361 տեղ 650-ից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: «Մենք ժողովրդական կառավարութուն ենք»,-հայտարարել է պահպանողականների առաջնորդ Ջոնսոնը Լոնդոնում, երբ խորհրդարանում նշանակալի մեծամասնություն ստանալու մասին կանխատեսումները հաստատվել են: Ջոնսոնն իր հաղթանակը պատմական է համարել և խոստացել է «օր ու գիշեր աշխատել»՝ ընտրողների վստահությունն արդարացնելու համար: Սա Պահպանողական կուսակցության ամենամեծ հաղթանակն է 1987-ից ի վեր, երբ մեծ առավելությամբ հաղթեց Մարգարեթ Թեթչերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |