Կովկասյան պլատֆորմի գաղափարը որպես տարածաշրջանային տերություն ինքնահաստատվելու Թուրքիայի փորձն է18 նոյեմբերի 2008 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Կովկասի կայունության եւ անվտանգության պլատֆորմի թուրքական գաղափարն ընդամենը որպես տարածաշրջանային տերություն ինքնահաստատվելու Թուրքիայի փորձն է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՊՀ երկրների Ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: «Թուրքիան ցանկանում է իր արեւմտյան դաշնակիցներին հասկացնել, որ տարածաշրջանի խնդիրները լուծվում են հենց տարածաշրջանում` առանց ոչ տարածաշրջանային ուժերի մասնակցության, ինչի ապացույցը եղավ Անկարայի բացասական արձագանքը այս տարվա օգոստոսին Սեւ ծովում ԱՄՆ ՌԾՆ նավերի ներկայությանը: Փաստորեն, Թուրքիան ցուցադրում է իր անկախությունը եւ ակնհայտ է, որ չի ցանկանում մնալ Արեւմուտքի ամրակետը, ինչպես դա «սառը պատերազմի» տարիներին էր»,- ընդգծել է Զատուլինը:Դրա հետ մեկտեղ ռուս քաղաքական գործիչը նշել է, որ առանց Իրանի մասնակցության ցանկացած նախաձեռնություն տարածաշրջանում դատապարտված է ձախողման: «Իրանը նույնպիսի տարածաշրջանային երկիր է, ինչպիսին Թուրքիան կամ Ռուսաստանն են, էլ չենք ասում Հարավային Կովկասի երկրների մասին»,- ասել է նա: Կովկասի կայունության եւ անվտանգության պլատֆորմն առաջարկվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանի կողմից Հարավային Կովկասի օգոստոսյան դեպքերից հետո: Անկարայի մտահղացմամբ, դաշինքի մասնակցիները պետք է դառնան Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |