Երևանից՝ Վիեննա և Վիլնյուս. Wizz Air-ը ՀՀ-ից չվերթներ կսկսի մարտից16 դեկտեմբերի 2019 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020 ապրիլից ուղիղ չվերթներ կիրականացնի Երևանից դեպի Վիեննա և Վիլնյուս: Այս մասին հաղորդվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեի և Wizz Air ավիաընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոնի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ավիաընկերության կայքում դեպի Վիլնյուս ուղղությունը բացված է մարտից: Ասուլիսի ընթացքում Wizz Air ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ Վիեննա և Վիլնյուս չվերթներն իրականացվելու են եկող ապրիլից: «Երկու քաղաքներ էլ շաբաթական երկու անգամ են չվերթներ իրականացվելու, գները լինելու են իսկապես շատ ցածր՝ սկսվելու են 24,99 եվրոյից և արդեն կարող եք օնլայն ամրագրումներ անել»,- ասել է Wizz Air-ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ այս երկու ուղղությունները 63,000 նստատեղ կավելացնեն օդանավակայանի թողունակությունում: Անդրեաս Ռադոնը նշել է, որ իրենք չեն բավարարվելու այս երկու ուղղություններով: Ավելի վաղ Հայաստան մուտքի մասին էր հայտարարել իռլանդական Ryanair բյուջետային ավիաընկերությունը: Պաշտոնապես հայտարարվել էր, որ Ryanair-ը 2020 թվականի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա և հունվարից կանոնավոր թռիչքներ կիրականացնի Հռոմից Երևան, Միլանից Երևան, իսկ ամռանից նաև Բեռլինից Երևան: Թռիչքներ իրականացվելու են նաև Գյումրիից Մյուսնխեն ուղղությամբ: Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՌԴ ԱԳՆ–ի՝ ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմը բացասաբար կազդի ՀՀ անվտանգության վրա Նշվել է, որ դա կնպաստի հեռանկար ունեցող երիտասարդների արտահոսքին Women in Business of Armenia կոնֆերանս՝ Visa-ի և EBRD-ի կազմակերպմամբ Պանելային քննարկմանը մասնակցել է նաև Evoca-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Նա TED Talks ձևաչափով խոսել է «Նոր ղեկավարման ոճ: Թվային փոխակերպում» թեմայի շուրջ Ստանո․ Բլինքեն-Փաշինյան -Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չի լինելու «անվտանգության երաշխիքներին» ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու |