Փաշինյան. Wizz Air-ի մուտքը նպաստելու է ՀՀ եկող զբոսաշրջիկների թվի աճին![]() 16 դեկտեմբերի 2019 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Հունգարական Wizz Air ավիաընկերության մուտքը Հայաստան նպաստելու է 2020 թվականին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Wizz Air-ի առաջին հայաստանյան թռիչքը նախատեսվում է 2020 թվականի մարտին: «Wizz Air ավիաընկերությունը նույնպես հայտարարեց Հայաստանի ավիափոխադրումների շուկա մուտք գործելու մասին՝ Երևան-Վիեննա-Երևան եւ Երևան-Վիլնյուս-Երևան ուղղություններով: Սա կարևոր իրադարձություն է, որ նպաստելու է 2020 թվականին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին»,-գրել է Փաշինյանը: Դեկտեմբերի 16-ինWizz Air ավիաընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոնը հայտնել է, որ 2020-ից մեկնարկում են Վիեննա և Վիլնյուս ուղիղ չվերթները: «Երկու քաղաքներ էլ շաբաթական երկու անգամ են չվերթներ իրականացվելու, գները լինելու են իսկապես շատ ցածր՝ սկսվելու են 24,99 եվրոյից և արդեն կարող եք օնլայն ամրագրումներ անել»,- ասել է Wizz Air-ի ներկայացուցիչը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |