Աննա Հակոբյանը խոսել է գյուղում ծնողական ժողով չգնացող հարսների և կանանց որպես ռեսուրս դիտարկելու մասին16 դեկտեմբերի 2019 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հասարակության մեջ չափազանց դժվար է որպես ղեկավարի տիկին աշխատելն ու գործունեություն ծավալելը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ «Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա գալա ընթրիքի ժամանակ՝ հավելելով, որ այդ գործունեությունը չի դադարեցրել միայն ամուսնու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատճառով, որն իրեն թույլ չի տալիս հանձնվել: «Օրինակ՝ Հայաստանի գյուղերից մեկում ավանդույթի ուժով գյուղի կանայք իրավունք չունեն գյուղապետարան մտնելու, երիտասարդ հարսներն իրավունք չունեն ծնողական ժողով գնալու, այլ սկեսուրներն են գնում: Մեքենայից իջնում եմ գյուղապետարանի շենքի մոտ և տեսնում եմ՝ այնտեղ հավաքված միայն տղամարդկանց և չգիտեմ՝ բարևեմ, թե՞ ուղղակի գլուխս կախ անցնեմ, որովհետև չգիտեմ բարևելն է ճիշտ ընկալվելու, թ՞ե ուղղակի անցնելը: Ես, իհարկե, բարևում եմ»,-ասել է Հակոբյանը: Աննա Հակոբյանն առաջարկել է մտածել՝ պե՞տք է արդյոք Հայաստանին երկրին վարչապետի տիկնոջ գործունեությունը: «Արդյո՞ք մենք՝ որպես հասարակություն, վարչապետի տիկնոջն ու առհասարակ կանանց դիտարկում ենք որպես ուժ և ռեսուրս, որը կարող է և պետք է մասնակցի մեր պետության գործունեությանը: Մենք անում ենք աշխատանք, որն այս պահին դեռևս պետական միջոցներով հնարավոր չի լինում իրականացնել»,-ասել է Հակոբյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվում ԵՄ դեսպան․ ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է Նա նաև ափսոսանք է հայտնել վերջին շրջանում լրագրողների կալանավորումների վերաբերյալ Կիպրոսը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելը Այդ մասին ասվում է Կիպրոսի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը |