Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին փաստաթուղթը արգելափակված է Ֆրանսիայի Սենատում18 նոյեմբերի 2008 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրինագիծը, որը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունվել էր 2006թ., ներկա պահին Ֆրանսիայի Սենատում արգելափակված է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ֆրանսիական «Շարժում դեպի Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ, Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆիլիպ դե Վիլյեն: Ֆրանսիացի քաղաքական գործիչը հույս է հայտնել, որ այդ օրինագծի շուրջ սենատական լսումները ի վերջո կկայանան գալիք տարում: «Մենք փորձում ենք լոբբիացնել օրինագծի ընդունումը, բայց այդ մասին խոսելը վաղաժամ է, ճնշումը շատ ուժեղ է»,- ընդգծել է դե Վիլյեն:2006թ. հոկտեմբերին Ֆրանսիայի Ազգային Ժողովը հավանություն է տվել Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին իրագործված Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրինագծին: Այդ ջարդերի ժամանակ ոչնչացվեց մոտ 1,5 մլն հայ, իսկ 500 հազարը սփռվեցին աշխարհով մեկ` ձեւավորելով հայկական Սփյուռքը: Որպեսզի օրինագիծը օրենք դառնա, դրան պետք է հավանություն տա Ֆրանսիայի Սենատը եւ ստորագրի երկրի նախագահը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |