Հայկական ֆիլմը չի ընդգրկվել «Օսկարի» հավակնորնդերի կարճ ցանկում![]() 17 դեկտեմբերի 2019 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմը չի ընդգրկլվել «Օսկարի» հավակնորնդերի կարճ ցուցակում: Ֆիլմը ներկայացված էր «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում: Նախկինում այդ անվակարգը կոչվում էր «Լավագույն օտարալեզու ֆիլմ»: Այդ անվանակարգում հավակնորդների կարճ ցուցակում 10 կինոժապավեն է ընդգրկվել: Դրանք են. «Լողլողը» (ՌԴ), «Ցավ և փառք» (Իսպանիա), «Պորտաբույծները» (Հարավային Կորեա), «Թշվառները» (Ֆրանսիա), «Գունազարդ թռչունը» (Չեխիա), «Ճշմարտություն և արդարություն» (Էստոնիա), «Ատլանտիկա» (Սենեգալ), «Նրանք, ովքեր մնացին» (Հունգարիա), «Մեղրի երկիր» (Հյուսիսային Մակեդոնիա) և «Քրիստոսի մարմինը» (Լեհաստան): Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա 92-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2020 թվականի փետրվարի 9-ին: «Անահիտ» ազգային մրցանակաբաշխության ժամանակ այս ֆիլմը ճանաչվել է տարվա լավագույն կինոնկար, ինչպես նաև արժանացել մրցանակների ևս 5 անվանակարգերում՝ Լավագույն ձայնային ռեժիսոր, լավագույն նկարիչ, լավագույն սցենարիստ, լավագույն օպերատոր, լավագույն ռեժիսոր:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |