Բաքվում ուսանողուհուն դատապարտել են 400 ժամվա աշխատանքի՝ հերոսի «սխրանքը» կասկածի տակ դնելու համար

Բաքվում ուսանողուհուն դատապարտել են 400 ժամվա աշխատանքի՝ հերոսի «սխրանքը» կասկածի տակ դնելու համար

PanARMENIAN.Net - Բաքվի պետական համալսարանի ուսանողուհի Նարմին Շահմարզադեին դատարանը դատապարտել է 400 ժամվա ուղղիչ աշխատանքների ֆեյսբության գրառման համար, որտեղ նա կասկածի տակ է դրել Ադրբեջանի ազգային հերոս Մուբարիզ Իբրահիմովի «սխրանքը»:

Գրառումը, որն արվել է 2018-ի դեկտեմբերին, վրդովմունքի ալիք է բարձրացրել հանրության շրջանում: Աղջկան սկսել են հալածել և պատիժ պահանջել նրա համար: Պատգամավոր Մուսա Գուլիևն առաջարկել է քրեական պատասխանատվության ենթարկել նրան, գրում է JAMNEWS-ը:

Դատարանը մի քանի բողոք է ստացել, բայց արդյունքում ընթացք են տվել Իբրահիմովի մոր դիմումին:

Նարմին Շահմարզադեն բողոքարկել է որոշումը, բայց մերժում է ստացել: Աղջկան սկզբից մեղադրել են զրպարտության մեջ: Սակայն, արդյունքում այդ հոդվածով նրան արդարացրել են և դատապարտել են վիրավորանք հասցնելու մեղադրանքով: Երբ խոսքը կանանց մասին է, Ադրբեջանում ուղղիչ աշխատանքներ ասելուվ, որպես կանոն, ենթադրում են փողոցներ մաքրելը:

Ուսանողուհին դատավճիռն անարդար է համարում: Նա մտադիր է վիճարկել դատավճիռը բոլոր ատյաններում և հասնել ՄԻԵԴ, «քանի որ, դա խոսքի ազատության սահմանափակոըւմ է»:

Մուբարիզ Իբրահիմովն ադրբեջանական բանակի պայմանագրային զինծառայող է եղել: Նա մահացել է 2010-ին Ադրբեջանի շրջանի Տերտերի շրջանում, շփման գծում: Ըստ ՀՀ ՊՆ տվյալների, նա հատել է սահմանն ու դիվերսիա իրականացրել, որի արդյունքում մի քանի հայ զինվոր է զոհվել: Իբրահիմովին հետմահու Ադրբեջանի հերոսի կոչում է տրվել:

2018-ի դեկտեմբերի 5-ին Նարմինն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «...Բայց եթե սպանում ես ինչ-որ մեկին ոչ մարտի դաշտում, երբ չկա հայրենիքը, մերձավորներիդ ու կյանքդ կորցնելու վտանգ, ապա, իմ կարծիքով, դա դաժանություն է: Գուցե, սպանված հայը ծնվել էր արդեն այդ իրադարձություններից հետո և ոչ մի մեղք չուներ, իսկ ճակատում գտնվելիս, վախ էր զգում ու օրերն էր հաշվում, թե երբ է տուն վերադառնալու...Բայց ինչ-որ մեկը սպանեց նրան՝ մեղադրելով մի բանում, որը նա չի կատարել: Ավելին, եթե Մուբարիզը ողջ մնար ու վերադառնար, հավանաբար, գործ կհարուցվեր ռազմական հանցագործության մասին, քանի որ նա սահմանն անցել էր առանց հրամանի: Իրականում, մարդը, որին մենք հերոս ենք անվանում, սպառնալիքի տակ է դրել պետական քաղաքականությունը»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---