Ստամբուլում բացել են Բաքվի հայերի ջարդերի գլխավոր կազմակերպիչ Ջիվանշիրի հուշաքարը19 դեկտեմբերի 2019 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում տեղի է ունեցել Ադրբեջանի առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Բեհբութ Խան Ջիվանշիրի հուշաքարի բացման պաշտոնական արարողությունը: Ջիվանշիրը եղել է 1918թ. Բաքվի հայերի ջարդերի գլխավոր կազմակերպիչը։ Ոչ այնքան մարդաշատ բացման արարողությանը ներկա են գտնվել նաև Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Մեսիմ Հաջիյեվը, Բեյօղլուի համայնքապետ Հայդար Ալի Յըլդըզը և Ստամբուլի փոխնհանգապետ Համդի Ուսթան, հայտնում է Ermenihaber-ը Հաջիևը հուշաքարի տեղադրումը կարևորել է այն հույսով, որ օրական 2 մլն զբոսաշրջիկ կտեսնի ու կիմանա Ջիվանշիրի մասին: Հուշաքարը տեղադրվել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասի հենց այն վարում, որտեղ 1921թ. հուլիսի 18-ին հայ վրիժառու Միսաք Թորլաքյանը «Նեմեսիս» գործողության շրջանակներում գնդակահարել է Ջիվանշիրին։ Թուրքիայի պետական լրատվական Anadolu գործակալությունը հայտնում է, որ հուշաքարի տեղադրմանն օժանադակել են Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանը, Ստամբուլի քաղաքապետարանը և Թուրքիայի արտգործանախարարությունը։ Միսաք Թորլաքյանն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, խույս տալով թուրքական բանակի զինծառայությունից, հեռացել է լեռները։ 1915-1918թթ. ծառայել է ռուսական բանակի հետախուզությունում, հմուտ գործողություններով մեծ վնաս հասցրել թուրքական զորքերին։ 1918 թվականին, 600 հոգուց բաղկացած խմբով օգնության է հասել Էրզրումում գտնվող Անդրանիկին։ Հետագայում անցել է Բաթում, Կոստանդնուպոլիս, որտեղ էլ 1921 թվականի հուլիսի 18-ին իրականացրել է Ադրբեջանի բոլշևիկների ներկայացուցիչ, Բաքվի հազարավոր անմեղ հայերի ջարդերի կազմակերպիչ Բեհբուդ խան Ջվանշիրի ահաբեկումը։ 1921 թվականի հոկտեմբերի 6-ին անգլիական դատարանը Թոռլաքյանին ճանաչել է հանցավոր, սակայն ազատ է արձակել «մտախանգարման» պատճառով։ Նույն թվականի նոյեմբերին մեկնել է Հունաստան, ապա՝ Բելգրադ ու Բուխարեստ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գործել է Ղրիմում, Նովոռոսիյսկում՝ գերությունից ազատելով բազմաթիվ հայերի։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |