Ճշտվել են Թուրքիայում ավտովթարից տուժած հայերի անունները19 նոյեմբերի 2008 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում տուժածների թվում կան հինգ հայեր` Գայանե Կարապետյանը, Նելլի Գոնցյանը, Մարինա Գոնցյանը, Մարթա Գոնցյանն ու Ազատուհի Զաքարյանը: Ինչպե PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունում, բոլոր տուժածները, բացի Գայանե Կարապետյանից, գտնվում են Ռեզե քաղաքի հիվանդանոցում, որ գտնվում է պատահարի վայրից ոչ հեռու: Գայանե Կարապետյանին տեղափոխել են Տրաբզոնի բժշկական համալսարանի հիվանդանոց: Հավանաբար, այսօր նրանք բոլորը կտեղափոխվեն Բաթումի հիվանդանոց: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, դեռեւս ճշտված չէ, թե որ երկրի քաղաքացիներ են վթարի արդյունքում տուժած հինգ հայերը: Նախօրեին, զբոսաշրջիկներին տեղափոխող ավոտբուսը բախվել է սյանը թուրքական Խոպա քաղաքում` Վրաստանի սահմանից 50 կմ հեռավորության վրա: Վթարի հետեւանքով զոհվել են Վրաստանի երեք քաղաքացիներ եւ Ադրբեջանի մեկ քաղաքացի: Վիրավորվել է 34 մարդ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |