2020-ի ամենասպասված ֆիլմերը հայտնի են

2020-ի ամենասպասված ֆիլմերը հայտնի են

PanARMENIAN.Net - «Գիշատիչ թռչուններ» ֆիլմը գլխավորում է 2020-ի ամենասպասված ֆիլմերի վարկանիշը, որը կազմել է ամենամեծ պրոֆիլային IMDB կայքը: Վարկանիշը կազմվել է ֆիլմերից յուրաքանչյուրի էջերի տվյալների զննության հիման վրա:

Ամենասպասված ֆիլմերի 10-յակում են. «Գիշատիչ թռչունները», «Սոնիկը կինոյում» (ոզնի Սոնիկի մասին Sonic the Hedgehog տեսախաղերի հիման վրա), «Թոփ Գան. Մևերիկ», «Մեռնելու ժամանակը չէ», «Սև այրին», «Մուլան», «Հրաշք կինը՝ 1984», «Դյունա», «King's Man. Սկիզբը» և «Ֆորսաժ 9», գրում է «Կոմերսանտը»:

Ավելի վաղ IMDB-ն ներկայացրել էր 2019-ի ամենապահանջված դերասանների ցանկը: Ցուցակը գլխավորել են կանայք, առաջին 5-յակում միայն 1 տղամարդ կա: Առաջին տեղում դերասանուհի Բրի Լարսոնն է, որը ծանոթ է կինոհանդիսատեսին «Կապիտան Մարվելում» գլխավոր դերակատարմամբ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---