Արմեն Մելիքբեկյանը` ՀՖՖ նախագահ (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը: Նրա օգտին քվեարկել է 13 հոգի, մյուս թեկնածուի՝ Թովմաս Գրիգորյանի օգտին քվեարկել է 7 հոգի, 3 քվեաթերթիկ համարվել է անվավեր: Հաշվիչ հանձնաժողովն արձանագրել է, որ քվեարկությանը մասնակցել է 23 պատվիրակ, մեկ պատվիրակ ներկա չի եղել և մեկ պատվիրակ չի քվեարկել՝ անձը հաստատող փաստաթուղթ չներկայացնելու պատճառով: ՀՖՖ նախագահի պաշտոնի համար պայքարում էին երկու թեկնածու՝ «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը և ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Ավելի վաղ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված «Անի» ֆուտբոլային ակումբի ղեկավար Խորեն Հովհաննիսյանը հանել էր իր թեկնածությունն ու հայտարարել, որ սատարում է Արմեն Մելիքբեկյանին: Նոյեմբերի 21-ին ՀՖՖ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը ներկայացրեց հրաժարականի դիմում: Վանեցյանի հետ հրաժարական տվեց նաև հիմնականում իշխանական կազմ ունեցող գործկոմը: Նախկին ԱԱԾ ղեկավարը ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռացավ լարված մթնոլորտում՝ նշելով, սակայն, որ իր այդ քայլը հայկական ֆուտբոլի առողջացման համար է և ինքն իր վրա է վերցնում Իտալիայի հավաքականից 9-1 հաշվով կրած պարտության պատասխանատվությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |