ԶԼՄ. Ադրբեջանը հետաքրքրվում է 5-րդ սերնդի Սու-57 ինքնաթիռների գնմամբ23 դեկտեմբերի 2019 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը հետաքրքրված է նորագույն ռուսական կործանիչներ՝ հինգերորդ սերնդի Սու-57 ինքնաթիռներ ձեռք բերելու հնարավորությամբ: Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանական ձեռնարկության երկու թոփ մենեջերներ, հայտնում է «Վեդոմոստին»: Բանակցային գործընթացի մեկնարկին հավանություն է տրվել ամենաբարձր քաղաքական մակարդակով: Ռազմատեխնիկական գործակցության հարցերը քննարկվել են ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև հոկտեմբերի 3-ին Սոչիում կայացած հանդիպմանը: Այդ լուրը հաստատել է ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ աղբյուրը: Նշվում է, որ, հավանաբար, Ադրբեջանի համար Սու-57-ի հանդեպ շահագրգռվածության համար մեկնակետ է հանդիսացել ՀՀ կողմից Սու-30ՍՄ կործանիչների գնումը: Նշվում է, որ գործարքի շուրջ բանակցությունները կարող են բավականին տևական լինել: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը պատրատվում են զենքի մատակարարման նոր պայմանագիր կնքել: ՌԴ-ն և Ադրբեջանը 5 մլրդ դոլարի համաձայնագիր են կնքել 2003-ին, որի շրջանակում Մոսկվան տանկեր, զարհապատ մեքենաներ, ՀՕՊ միջոցներ և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ինքնագնաց հրետանային սարքեր, հրթիռային համակարգեր և սպառազինության այլ տեսակներ է առաքել Ադրբեջան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |