Երևանի գլխավոր տոնածառն ամենաբարձրներից է ԱՊՀ-ում

Երևանի գլխավոր տոնածառն ամենաբարձրներից է ԱՊՀ-ում

PanARMENIAN.Net - Հայաստանի գլխավոր տոնածառն ընդգրկվել է ԱՊՀ երկրների մայրաքաղաքների 2020-ի Ամանորի 3 ամենաբարձր տոնածառերի թվում: Այդ մասին հայտնում է ՏուրՍտատ գործակալությունը:

Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված գլխավոր տոնածառի բարձրությունը 37 մետր է (գագաթի հետ միասին): Դեկտեմբերի 21-ին վառվեցին տոնածառի լույսերը:

ԱՊՀ ամենաբարձր եղևնիների առաջին տասնյակում են ընդգրկվել նաև Աշխաբադի տոնածառը (40 մետր), Տաշքենդինը (36 մետր), Բաքվինը (34 մետր), Մինսկինը (30 մետր), Դուշանբեինը (29 մետր), Մոսկվայինը (27 մետր), Բիշքեկինը (27 մետր), Աստանայինը (25 մետր) և Քիշնևինը (20 մետր):

Հայաստանի մայրաքաղաքն ընդգրկվել է 2020-ի ամենապահանջված զբոսաշրջային ուղղությունների Suitcase հանդեսի կազմած ցուցակում

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---