Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթանակ է տարել Ադրբեջանի հավաքականի նկատմամբ20 նոյեմբերի 2008 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Դրեզդենում նոյեմբերի 12-25 անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի վեցերորդ փուլում 2,5:1,5 հաշվով հաղթանակ է տարել Ադրբեջանի հավաքականի նկատմամբ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան: Մասնավորապես, Լեւոն Արոնյան-Թեյմուր Ռաջաբով, Տիգրան Լ. Պետրոսյան-Ռաուֆ Մամեդով եւ Գաբրիել Սարգսյան-Վուգար Գաշիմով հանդիպումներն ավարտվել են ոչ ոքի: Վլադիմիր Հակոբյանի եւ Շախրիյար Մամեդյարովի հանդիպումը ավարտվել է 1:0 հաշվով:Հայաստանի հավաքականը` գործող օլիմպիական չեմպիոնը, Ռուսաստանի հավաքականի հետ միասին, մրցութային սանդղակում զբաղեցնում է առաջին տեղերը: Մասնավորապես, 6-րդ փուլից հետո մրցութային իրադրությունն ունի հետեւյալ տեսքը. Հայաստան, Ռուսաստան` 11 միավոր; Գերմանիա, Ուկրաինա, Հնդկաստան, Իսրայել, Ֆրանսիա, Չինաստան, Ռումինիա` 10; Հունգարիա, Ադրբեջան, Հունաստան, Հոլանդիա, Իսպանիա, Վյետնամ, Բելառուս, Անգլիա, ԱՄՆ` 9: 7-րդ փուլում հայ շախմատիստները կհանդիպեն Ռուսաստանի հավաքականի հետ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |