Դեսպան. ՀՀ-ն մնում է ՌԴ կարևորագույն և հուսալի գործընկերը![]() 24 դեկտեմբերի 2019 - 12:57 AMT PanARMENIAN.Net - 2019-ը կարևորվել է ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերությունների շատ ինտեսնիվ զարգացմամբ: Այդ մասին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ ՀՀ-ն շարունակում է մնալ ՌԴ կարևորագույն և հուսալի գործընկերը: Նա նկատել է, որ տարվա ընթացքում մի շարք կարևոր այցեր են կատարվել, ՀՀ են այցելել ՌԴ նախագահն ու վարչապետը, մի շարք նախարարներ, հայտնում է Aysor.am-ը: «Սա փաստում է, որ մենք քննարկելու հարցեր ունենք, մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում են զարգանում: Մեզ միավորում են մի շարք կարևոր ընդհանուր հետաքրքրություններ: Երկու կողմից կա քաղաքական կամք՝ պահելու և բարձրացնելու մեր գործընկերային հարաբերությունները», - ասել է նա: Կոպիրկինը նաև ընդգծել է, որ ՌԴ-ն բարձր է գնահատում ՀՀ նախագահության տարին ԵՏՄ-ում: «Մենք բարձր ենք գնահատում նաև այն փոխհարաբերությունները, որոնք մեր երկրները իրականացնում են միջազգային կառույցներում», - ասել է դեսպանը՝ նկատելով, որ նման կառույցներում ՌԴ-ի համար կարևոր հարցերի քվեարկությունների արդյունքները ցույց են տալիս, որ ՀՀ-ն շարունակում է մնալ ՌԴ կարևորագույն գործընկերը, որի վրա միշտ կարելի է հույս դնել դժվար պահերին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |