Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները Ստամբուլում կքննարկեն Հայոց ցեղասպանության հա՞րցը20 նոյեմբերի 2008 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ալի Բաբաջանը կքննարկեն Հայոց ցեղասպանության հարցերը նոյեմբերի 24-ին Ստամբուլում նշանակված հանդիպման ընթացքում: Ինչպես այսօր հաղորդել է Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բուրակ Օզուգերգինը, բոլոր հարցերը դրված են բանակցությունների սեղանին եւ «մենք մտադրված չենք խոչընդոտել խնդիրներից որեւէ մեկի քննարկմանը»: «Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները, այդ թվում եւ 1915թ. իրադարձությունները շոշափող հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները»,- հայտնել է Բուրակ Օզուգերգինը, հաղորդում է թուրքական Hurriyet թերթը:Նոյեմբերի 24-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկօրյա այցով կմեկնի Ստամբուլ, որտեղ կմասնակցի ՍՏՀԿ Քարտուղարության նիստին: Էդվարդ Նալբանդյանը կներկայացնի կազմակերպության գործունեության ծրագիրը հետագա 6 ամիսների համար, որոնց ընթացքում Հայաստանը նախագահելու է ՍՏՀԿ-ում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |