ՀԾԿՀ նախագահ. 2020-ին էլէներգիայի թանկացում չի լինի

ՀԾԿՀ նախագահ. 2020-ին էլէներգիայի թանկացում չի լինի

PanARMENIAN.Net - 2020 թվականի փետրվարի 1-ից հետո էլ սպառողներին վաճառվող էլէներգիայի սակագինը կմնա նույնը:

Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, հաղորդում է Aysor.am-ը։

«2020 թվականի հունվարից արդեն սկսում է ԱԷԿ-ում ներգրավված վարկի մայր գումարի մարումը, դա այն վարկն է, որի ներգրավումով մենք երկարացնում ենք ատոմային էլեկտրակայանի ծառայության ժամկետը», - ասել է Գարեգին Բաղրամյանը։

Նրա խոսքով՝ խնայողությունների, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, տարածքային կառավարման նախարարության և կառավարության հետ ունեցած քննարկումների արդյունքում կարողացել են ատոկամակայանի աշխատանքի այնպիսի ռեժիմներ կազմակերպել 2020 թվականի համար, որ սակագնի բարձրացման խնդիր չդրվի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---