Սիմոն Մարտիրոսյանը կարող է ստանալ Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը25 դեկտեմբերի 2019 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Ծանրամարտիկ, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը 2020 թվականի հունվարին կարող է ստանալ օլիմպիական ոսկե մեդալը: Այս մասին հայտնել է Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, հաղորդում է Yerkirmedia.am-ը: «Միջազգային ֆեդերացիան արդեն իսկ շնորհավորել է մեզ Սիմոն Մարտիրոսյանի ոսկե մեդալի համար, քանի որ Ռիո-2016-ի խաղերի չեմպիոն Ռուսլան Նուրուդինովի` դեռևս 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ թեսթերը դրական են եղել»,- ասել է Ալավերդյանը: Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերում երկամարտի 417 կգ արդյունքով երկրորդն էր:Ռիոյի Օլիմպիական խաղերի հաղթող Նուրուդինովը Լոնդոնում զբաղեցրել էր 4-րդ տեղը: Դա ստիպել էր Միջազգային օլիմպիական կոմիտեին վերանայել նախորդ Օլիմպիական խաղերի թեստերը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |