Լատվիան պատրաստ է եվրաինտեգրման իր փորձը կիսել Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Լատվիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լատվիայի Հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին Վալդիս Զատլերսը նշեց, որ Լատվիան շահագրգռված է բարակեմական Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացման եւ ամրապնդման մեջ: Հիշատակելով ս.թ. սեպտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումը, Վալդիս Զատլերսը հայտնեց, որ ցանկություն ունի հաջորդ տարվա ընթացքում այցելել Հայաստան:



Շնորհավորելով Վալդիս Զատլերսին Լատվիայի պետականության 90-ամյակի կապակցությամբ, Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարձր մակարդակի քաղաքական երկոոսությունը, եւ ընդարձակ իրավապայմանագրային դաշտը լավ հիմք են հանդիսանում փոխգործակցության հետագա ընդլայման համար: Հայաստանի արտգործնախարարը Լատվիայի նախագահին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները:



Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերություններին: Ի նկատի ունենալով եվրաինտեգրման բնագավառում Լավիայի կուտակած փորձը նախագահ Զատլերսը պատրաստակամություն հայտնեց համակողմանի աջակցություն ցույց տալ Հայաստանին այդ ուղղությամբ:



Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը այցելեց Ռիգայի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ուր հանդիպում ունեցավ եկեղեցական խորհրդի անդամների հետ:



Նոյեմբերի 20-ի օրվա երկրորդ կեսին ավարտելով Լատվիա պաշտոնական այցելությունը, Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Էստոնիա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---