Հայաստանը չի կարող ստիպել Ղարաբաղին ընդունել հակամարտության լուծման անընդունելի տարբերակ21 նոյեմբերի 2008 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Երեւանը չի կարող ստիպել Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը ընդունել ղարաբաղյան հակամարտության լուծման Ստեփանակերտի համար անընդունելի տարբերակ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Միեւնույն ժամանակ նա հավելեց, որ արտահայտում է ոչ թե պաշտոնական տեսակետը, այլ իր սեփական կարծիքն է հայտնում: «Ղարաբաղում անցկացվող քաղաքական քննարկումների օրակարգում 2006թ. ապրիլից ի վեր միայն ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման հեռանկարներն են: Այդ քաղաքական քննարկումները դեռեւս շարունակվում են եւ այս փուլում տարածքային հարցերը քննարկման առարկա չեն հանդիսանում»,-նշել է ԼՂՀ խորհրդարանի ներկայացուցիչը եւ ընդգծել, որ Ղարաբաղում ընթացող քննարկումները սկսվել են շատ ավելի վաղ, քան Հայաստանում եւ ընդհանուր ոչ մի բան չունեն Երեւանում անցկացվող քաղաքական քննարկումների հետ: Նրա կարծիքով, վերջին քննարկումները, որ անցնում են Հայաստանում, միջազգային հանրության մոտ կարող են տպավորություն ստեղծել, թե ՀՀ-ում չկա միասնական դիրքորոշում այս հարցի վերաբերյալ, այն դեպքում, երբ ԼՂՀ-ում կա ղարաբաղյան խնդրի լուծման հստակ պատկերացում: «Մենք միասնական դիրքորոշում ունենք` ԼՂՀ միջազգային ճանաչումն այն սահմաններում, որ ներկայացված են ԼՂՀ Սահմանադրության մեջ»,-ընդգծել է Վ.Աթանեսյանը եւ հավելել, որ ողջ բանակցային գործընթացի ժամանակ Հայաստանի ու ԼՂՀ-ի դիրքորոշումներում եղել են տարբերություններ եւ դա նորմալ երեւույթ է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |