ԲԱՔՈՒՆ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ՁԳՁԳՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը նպատակաուղղված ձգձգում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Այդ մասին «Դե-Ֆակտո» գործակալությանն է հայտարարել հայտնի ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, որը օրերս գտնվում էր Լեռնային Ղարաբաղում կարճատեւ այցով: Ընդ որում, նշել է Միհրանյանը, Բաքուն միանգամից մի քանի նպատակ է հետապնդում: Առաջինը, ադրբեջանական կողմը գտնում է, որ ժամանակի ընթացքում ռուսական ներկայությունը տարածաշրջանում, հավանաբար, կթուլանա, թուրքականը` կուժեղանա, իսկ նավթային ընկերությունների ներկայությունը առավել բարենպաստ պայմաններ կստեղծի Ադրբեջանի համար Արեւմուտքի աջակցությունը ստանալու համար: Բաքվում նաեւ ենթադրում են, որ ժամանակի ընթացքում, իրենց եւ քաղաքական, եւ տնտեսական դիրքերը կուժեղանան, ինչը հեռանկարում, հնարավոր է, վերակերպվի Ադրբեջանի ռազմական ուժեղացմանը, եւ վաղ, թե ուշ տնտեսական, կամ քաղաքական ճնշման միջոցով նրանք կփորձեն լուծել հիմնախնդիրը, նշել է քաղաքագետը:
 Ուշագրավ
---