Երեւանում ցույց է տեղի ունեցել ղարաբաղյան գործընթացում որեւէ զիջումներ կատարելու դեմ21 նոյեմբերի 2008 - 17:52 AMT PanARMENIAN.Net - «Միացում» ազգային նախաձեռնությունն այսօր Հայաստանի Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց բողոքի ցույց է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացում որեւէ զիջումների դեմ: Ցույցի մասնակիցները արտգործնախարարին հանրագիր են հանձնել, որում մասնավորապես, ասվում է. «Միացում» ազգային նախաձեռնությունը զգուշացնում է արտգործնախարար Է.Նալբանդյանին, որ Հայաստանի ազատագրված տարածքի որ-է հատվածի ենթադրվող հանձնումը Հայոց պետականության հիմքերը քայքայելուն միտված ծանրագույն պետական հանցագործությունն է - Հայաստանի քաղաքացիների կյանքի նկատմամբ անհանդուրժելի ոտնձգություն: Հայաստանի ազատագրված տարածքը հանձնելու ցանկացած նկրտում հարուցում է որոշում ընդունողների - այն գործադրողների պատմական, բարոյական - քրեաիրավական համընդհանուր պատասխանատվություն` որպես հայության բոլոր հատվածների նկատմամբ գործած ծանրագույն հանցանք - քստմնելի դավաճանություն»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |