ՀՀ ԶՈւ-ն համալրվել է Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներով

ՀՀ ԶՈւ-ն համալրվել է Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներով

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ N զորամաս, նրանց է ներկայացվել ՀՀ զինված ուժերը համալրած Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներն ու դրանց տեխնիկական հնարավորությունները:

Այս մասին հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Նշվում է, որ քննարկվել են նաև Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու հնարավորությունները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ հակաօդային պաշտպանության Օսա ԱԿ համալիրների խոշոր խմբաքանակ է ձեռքբերվել:

Վարչապետի խոսքով՝ Օսա ԱԿ-ն տեղում մոդեռնիզացվելով ձեռքբերած մյուս զինատեսակների հետ անխոցելի է դարձնում ՀՀ օդային սահմանները:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---