Թոոմաս Հենդրիկ Իլվես. Էստոնիան պատրաստ է այսուհետ էլ աջակցել Հայաստանին21 նոյեմբերի 2008 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Թալինում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսի հետ: Հանդիպմանը հիմնական ուշադրությունը հատկացվել էր իրադրությանը Հարավային Կովկասում: Էստոնիայի ղեկավարը հավանություն է տվել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ավելի սերտ դարձած Հայաստանի հարաբերություններին:«Լինելով Եվրոպական միության անդամ եւ Եվրոպայի հանգստության մեջ շահագրգռված պետություն` Էստոնիան օժանդակում է անվտանգությանն ու կայունությանը Հարավային Կովկասում, ինչպես նաեւ այդ տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը»,- ասել է նախագահ Իլվեսը: Էստոնիայի նախագահը հաստատել է իր մտադրությունը` հետագայում եւս աջակցելու Հայաստանին, ինչպես նաեւ պատրաստակամությունը` Հայաստանի հետ զարգացման ընդհանուր նախագծերի անցկացման միջոցով համագործակցելու, հաղորդում է novosti.err.ee-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |