Երեւանի դիրքորոշումն անփոփոխ է. Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների22 նոյեմբերի 2008 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի մեկօրյա այցի ընթացքում, որը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը թուրքական ԱԳՆ ղեկավարի նախաձեռնությամբ կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի գծով բաժնի պետ Տիգրան Բալայանը: «Հանդիպմանը կքննարկվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը: Հարաբերությունների կարգավորում ասելով` մենք հասկանում ենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ սահմանների բացում»,- ընդգծել է Բալայանը:Էդվարդ Նալբանդյանը Ստամբուլ կայցելի նոյեմբերի 24-ին, որպեսզի մասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) քարտուղարության հանդիպմանը: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, հայ-թուրքական սահմանը Թուրքիայի կողմից 1993թ. փակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, որում Թուրքիան օժանդակում է Ադրբեջանին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |