Իրանում Պենտագոնն ահաբեկչական կազմակերպություն են ճանաչել

Իրանում Պենտագոնն ահաբեկչական կազմակերպություն են ճանաչել

PanARMENIAN.Net - Իրանի Մեջլիսը հունվարի 7-ին քվերակել է Պենտագոնն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու օգտին։

Ըստ օրենքի տեքստի, ահաբեկիչներ կհամարվեն «Պենտագոնի և այդ գերատեսչության հետ կապակցված հաստատությունների և կազմակերպոթյունների բոլոր անդամները», հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը Fars-ի վրա հղումով։

Ահաբեկիչ կհամարվեն նաև այն ղեկավարները, որոնք առնչություն ունեն իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանութանը։

Հունվարի 3-ին ԱՄՆ կողմից Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով սպանվել էր իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին։ Ավիահարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Պաշտոնական Թեհրանը պաշտպանության նախարար Ամիր Խաթամիի շուրթերով վրեժ է խոստացել ԱՄՆ-ին։ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին ևս խոստացել է, որ ավիահարվածի կազմակերպիչներին «դաժան վրեժ է սպասվում»։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---