Իրանը վրեժի 13 տարբերակ է մշակել Սոլեյմանիի սպանության համար 7 հունվարի 2020 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Իրանի Ազգային անվտանգության Գերագույն խորհուրդը ներկայացրել է վրեժի 13 տարբերակ՝ ԱՄՆ կողմից Բաղդադում իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սուլեյմանի սպանության համար։ Այդ մասին հայտարարել է ԱԽ քարտուղար Ալի Շամհանին։ «Այսօրվա դրությամբ ԱԽ-ում ներկայացվել է Սոլեյմանիի սպանության համար վրեժի 13 տարբերակ»,-հայտնում է ՏԱՍՍ-ը Fars-ի վրա հղումով։ Շամհանին հավելել է, որ «դրանցից ամենամեղմը նույնիսկ կարող է պատմական մղձավանջ դառնալ ԱՄՆ համար»։ Ըստ նրա, «ամերիկացիները գիտեն, որ խոցելի են Իրանի պատասխանի համար»։ «Եթե ԱՄՆ ուժերը չցանկանան ինքնուրույն հեռանալ տարածաշրջնից, մենք կստիպենք նրանց դա անել»,-ասել է Իրանի ԱԽ քարտուղարը։ Հունվարի 3-ին ԱՄՆ կողմից Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով սպանվել էր իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին։ Ավիահարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Պաշտոնական Թեհրանը պաշտպանության նախարար Ամիր Խաթամիի շուրթերով վրեժ է խոստացել ԱՄՆ-ին։ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին ևս խոստացել է, որ ավիահարվածի կազմակերպիչներին «դաժան վրեժ է սպասվում»։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |