Հայ-թուրքական երկխոսությունը պետք է շարունակվի եւ անընդհատ բնույթ կրի22 նոյեմբերի 2008 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական երկխոսությունը պետք է շարունակվի եւ անընդհատ բնույթ կրի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Սաբանչի համալսարանի թուրք փորձագետ, TESEV կենտրոնի արտաքին քաղաքանության ծրագրերի ղեկավարի օգնական Այբարս Գորջուլուն: «Չկան հարցեր, որոնք չի կարելի քննարկել: Մինչդեռ մենք պետք է խոսենք ամեն ինչի մասին` սկսած Հայոց ցեղասպանությունից մինչեւ փակ սահմանը: Միայն այդ դեպքում հայերն ու թուրքերը կարող են հասնել փոխըմբռնման»,- նշել է թուրք փորձագետը:Դրա հետ մեկտեղ Գորջուլուն նկատել է, որ Թուրքիայում շատերը չգիտեն Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության մասին: «Դպրոցներում մեր պատմության այդ շրջանը գրեթե չեն անցնում, եւ մարդիկ զարմանում են, երբ նրանց ասում են ցեղասպանության ժխտման թուրքական քաղաքականության մասին. ասենք` իսկ ի՞նչն ենք մենք ժխտում: Այդ իսկ պատճառով երկխոսությունը շատ կարեւոր է: Հասկանալի է, որ մեկ սեմինարը շատ բան չի փոխի, բայց ես հույս ունեմ, որ նման սեմինարները ավելի շատ կլինեն եւ կընդգրկեն հասարակության տարբեր խավերին»,- ընդգծել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |