Փաշինյան. ՀՀ-ն չի ներքաշվի ոչ հակաիրանական, ոչ հակաամերիկյան գործողությունների մեջ![]() 8 հունվարի 2020 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը չի ներքաշվի ոչ հակաիրանական, ոչ էլ հակաամերիկյան գործողությունների մեջ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցության ժամանակ: «Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհնագստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ և մեր հույս ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար», - ասվում է վարչապետի ֆեյսբուքյան գրառման մեջ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և դեռևս հունվարի 3-ին այդ թեմայով տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին գեներալ հունվարի 3-ին ԱՄՆ նախագահի հրամանով իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար մոտալուտ վրեժի մասին․ երկրի խորհրդարանն ընդունել էր ԱՄՆ բանակն ահաբեկիչներ հռչակող բանաձև, Թեհրանը նաև սպառնացել էր հարվածել այն մերձավորարևելյան երկրներին, որտեղից իր դեմ գործողություններ կիրականացվեն։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |