Գեներալ Սոլեյմանիին հուղարկավորել են

Գեներալ Սոլեյմանիին հուղարկավորել են

PanARMENIAN.Net - Իրանի Քերման քաղաքում հուղարկավորել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին։ Նա սպանվել էր հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանից ոչ հեռու՝ ԱՄՆ ավիահարվածի հետևանքով, CNN-ին հղումով հայտնում է «Կոմերսանտը»:

Ավելի վաղ կայացել էր Սոլեյմանիի հետ հրաժեշտի արարողությունը: Դրա համար փողոց էին դուրս եկել միլիոնավոր մարդիկ: Արդյունքում հրմշտոց էր առաջացել, ինչի հետևանքով 56 մարդ մահացել է: Թաղման արարողությունը պետք է տեղի ունենար հունվարի 7-ին, բայց հետաձգվել էր գեներալին հրաժեշտ տալու ցանկացողների չափազանց մեծ քանակի պատճառով: Արարողությունը սկսվել էր հունվարի 8-ի առավոտյան:

Հունվարի 3-ին ավիահարվածը հասցվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով: Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Պաշտոնական Թեհրանը պաշտպանության նախարար Ամիր Խաթամիի շուրթերով վրեժ է խոստացել ԱՄՆ-ին։ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին ևս խոստացել է, որ ավիահարվածի կազմակերպիչներին «դաժան վրեժ է սպասվում»։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---