Պուտինի և Էրդողանի հանդիպումը Ստամբուլում անցել է փակ ռեժիմով![]() 8 հունվարի 2020 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով, հայտնում է «Կոմերսանտը»: ՌԴ ղեկավարը Թուրքիայում է աշխատանքային այցով, նա մասնակցելու է «Թուրքական հոսք» գազատարի բացմանը, որն ապահովելու է ռուսական գազի առաքումը Թուրքիա, Բուլղարիա, Սերբիա և Հունգարիա: Ավելի վաղ հայտարարվել էր, որ երկու երկրի ղեկավարները քննարկելու են երկկողմ հարաբերությունների զարգացումն ու իրավիճակը Լիբիայում, Սիրիայում և Մերձավոր Արևելքում: Հանդիպումն անցնում է տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին: Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Պենտագոնը հայտարարել է, որ Իրանն արձակել է առնվազն 12 հրթիռ։ Սպասվում է, որ հունվարի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես կգա ուղերձով: Իրանը գրոհը ԱՄՆ բազաների վրա ինքնապաշտպանություն է որակել, քանի որ հունվարի 3-ին ԱՄՆ ավիահարվածից Բաղդադում սպանվել էր գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |