ՈւԵՖԱ-ի ղեկավարը շնորհավորել է ՀՖՖ նորընտիր նախագահին 8 հունվարի 2020 - 16:27 AMT PanARMENIAN.Net - «…Մաղթում եմ լուրջ հաջողություններ այս պաշտոնում: Այն Ձեզ կբերի երջանիկ պահեր և նոր մարտահրավերներ: Ձեր բնատուր հետաքրքրասիրությունը և սահմանած բարձր նշաձողը, որոնք կարևորվում էին Ձեր նախկին գործունեության՝ մարզական լրագրության բնագավառում, ինչպես նաև անսահման սերը ֆուտբոլի նկատմամբ անշուշտ կօգնեն Ձեզ, որպեսզի բացահայտեք և իրացնեք նորանոր հնարավորություններ», - ասվում է պաշտոնյայի ուղերձում: ՈւԵՖԱ-ի մի շարք անդամ ասոցիացիաների նախագահներ ևս շնորհավորել են Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Մելիքբեկյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել 2019-ի դեկտեմբերի 23-ին: Պաշտոնի համար պայքարում էր նաև «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը: Ավելի վաղ առաջադրված «Անի» ֆուտբոլային ակումբի ղեկավար Խորեն Հովհաննիսյանը հանել էր իր թեկնածությունն ու հայտարարել, որ սատարում է Մելիքբեկյանին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին |