Իրանը հրաժարվել է Boeing-ին փոխանցել Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի սև արկղերը![]() 8 հունվարի 2020 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Իրանի իշխանությունները օդանավաշինարարական Boeing ընկերությանը չեն փոխանցի Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիաընկերության» ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերված սև արկղերը: «Դեռևս պարզ չէ, թե ուր են ուղարկվելու սև արկղերը հետագա վերծանման և վերլուծության համար»,- ասել է Իրանի Քաղավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեդզադեն, Reuters-ին հղումով հայտնում է Strana.ua-ն: Հունվարի 8-ի վաղ առավոտյան Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո ուկրաինական ինքնաթիռը կործանվել էր: Դրանում 176 մարդ կար, բոլորը զոհվել էին : Զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիներ չկան։ Իրանի իշխանությունները որպես վթարի պատճառ նշել են շարժիչի բռնկումն ու ինքնաթիռի կառավարումը վերականգնելու անձնակազմի անհաջող փորձը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |