Նեթանյահուն ջախջախիչ հարվածով է սպառնում Իսրայելի վրա հարձակման դեպքում![]() 8 հունվարի 2020 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ յուրաքանչյուրին, ով կգրոհի Իսրայելը, ջախջախիչ հարված է սպասվում: Այդ մասին նա ասել է Երուսաղեմում կայացած խորհրդաժողովի ընթացքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Իսրայել պետությունը կայուն խարիսխ է Մերձավոր Արևելքի բուռն ջրերում: Մենք ամուր ենք կանգնած մեզ ոչնչացնել ձգտողների առջև: Ցանկացածը, ով կհարձակվի մեր վրա, ջախջախիչ հարված կստանա»,-ասել է Նեթանյահուն համաժողովի ամբիոնից: Սա Իսրայելի վարչապետի առաջին հրապարակային հայտարարությունն է Իրանի կողմից Բաղդադում ԱՄՆ ռազմակայանների հրթիռակոծումից հետո: Նեթանյահուն նաև աջակցություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի դեմ վերջինիս գործողություններում: Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ հատուկ ցուցումներ չի տվել քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման համար: Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Պենտագոնը հայտարարել է, որ Իրանն արձակել է առնվազն 12 հրթիռ։ Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար մոտալուտ վրեժի մասին․ երկրի խորհրդարանն ընդունել էր ԱՄՆ բանակն ահաբեկիչներ հռչակող բանաձև, Թեհրանը սպառնացել է նաև հարվածել այն մերձավորարևելյան երկրներին, որտեղից իր դեմ գործողություններ կիրականացվեն։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |