Իրանի փոխդեսպան. Ամերիկյան ռեժիմի ահաբեկչական գործողությունը բոլոր օրենքներին հակասող ակտ էր![]() 8 հունվարի 2020 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Իրաքում ամերիկյան կողմի ռազմական գործողությունը հակասում է միջազգային օրենքներին: Այս մասին, Sputnik Armenia-ի փոխանցմամբ, հայտարարել է ՀՀ–ում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին Երևանում ԻԻՀ դեսպանատանը սգո մատյանի բացման արարողության ժամանակ: «Իրաքում ամերիկյան ռեժիմի ահաբեկչական գործողությունը միջազգային օրենքներին հակասող ակտ էր, քանի որ գեներալ Սոլեյմանին հանդիսանում էր Իրանի պաշտոնական ներկայացուցիչը, որն Իրաք էր մեկնել այդ երկրի հրավերով»,– ասել է փոխդեսպանը: Ալի Մոհամմադ Մոթաղիի խոսքով՝ ամերիկյան հարվածն Իրաքի օդային տարածքի խախտում է։ Իրանցի դիվանագետն ասել է, որ ամերիկյան կողմը պատասխան է տալու իր գործողության համար։ «Ամերիկյան կողմի գործողությունները հակասում են իր`ահաբեկչության դեմ պայքարի մասին խոսքերին»,– ասել է Մոթաղին` նշելով, որ Ղասեմ Սոլեյմանին ու նրա զինակիցները մեծ դերակատարություն են ունեցել Իրաքում և Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում։ ՀՀ–ում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում գրառումներ են արել նաև ՀՀ իշխանության ներկայացուցիչներ, քաղաքացիներ, զինվորականներ ու երկրում գտնվող Իրանի քաղաքացիներ։ ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ևս սգո մատյանում գրառում է կատարել՝ ՀՀ կառավարության անունից ցավակցություն հայտնելով Իրանի կառավարությանն ու ժողովրդին, և հույս հայտնել, որ երկու պետությունը կամք կցուցաբերեն, իսկ լարվածությունը շատ արագ կհաղթահարվի։ Հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով հրթիռակոծման արդյունքում սպանվել էր իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Պենտագոնը հայտնել է, որ Իրանն արձակել է առնվազն 12 հրթիռ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |