Ավստրալիայում մոտ 10,000 ուղտ կոչնչացնեն ջրի պակասի պատճառով![]() 9 հունվարի 2020 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի իշխանությունները որոշել են մի քանի հազար ուղտ սպանել՝ անտառային հրդեհների հետևանքով առաջացած ջրի պակասի պատճառով: Երաշտի պատճառով կենդանիները սովորականից ավելի շատ ջուր են խմում, ինչը տեղի բնակավայերում քաոսի պատճառ է դառնում: Դեպքեր են գրանցվել նաև, որ ուղտերը ջուր որոնելու համար մտել են բնակելի տներ, վնասել ենթակառուցվածքները: Ըստ Lenta.ru-ի՝ երկրի ղեկավարությունը եզրակացրել է, որ ուղտերը չափազանց շատ ջուր են պահանջում, ինչն անհրաժեշտ է Ավստրալիայի տարածքում բռնկված հրդեհները մարելու համար: Ուղտերին ոչնչացնելու են Ավստրալիայի հյուսիսում՝ հիմնականում բնակեցված երկրի բնիկ աբորիգեններով: 5 օրում նախատեսվում է մոտ 10,000 ուղտ սպանել: Ավստրալիայում հրդեհները մոլեգնում են 2019-ի սեպտեմբերից: Դրանց հետևանքով արդեն 19 մարդ է զոհվել: Անտառային հրդեհներից ավելի քան 1 մլրդ կենդանի և թռչուն է անկել: Նյութեր թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |