Հունվարի 9-ն Ուկրաինայում սգո օր է հայտարարվել![]() 9 հունվարի 2020 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայում հունվարի 9-ը սգո օր է հայտարարվել՝ Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհրդակցություն է հրավիրել կործանված օդանավի շուրջ ընթացիկ իրավիճակը քննարկելու համար: Դրա ընթացքում նշվել է, որ քանի դեռ մասնագետները չեն պարզել ողբերգության պատճառները, չի կարելի է մանիպուլացիաներ անել: Առաջիկայում կլուծվի նաև զոհված ուկրաինացիների նույնականացման և հայրենիք վերադարձնելու հարցը, հայտնում է «Վեդոմոստին»: Զելենսկին նաև տեսաուղերձով դիմել է Ուկրաինայի բնակիչներին՝ նշելով, որ երկրի համար առաջնային է լինելու աղետի պատճառները պարզելը: «Այդ նպատակով մանրակրկիտ և անկախ հետաքննություն կտարվի ըստ միջազգային նորմերի»,- ասել է նա՝ հավելելով, որ ուկրաինացի մասնագետներն Իրանում են՝ մասնակցելու միջադեպը հետազոտող հանձնաժողովի աշխատանքին և սև արկղերի վերծանմանը: Հունվարի 8-ին ուկրաինական Boeing 737-ը կործանվել է Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո: Ինքնաթիում 176 մարդ կար, ոչ ոք չի փրկվել: Զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիներ չկան։ Իրանի իշխանությունները որպես վթարի պատճառ նշել են շարժիչի բռնկումն ու ինքնաթիռի կառավարումը վերականգնելու անձնակազմի անհաջող փորձը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |