ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ. Թեհրանը Սոլեյմանիի մահվան վրեժը լուծել է![]() 9 հունվարի 2020 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Իրանն ավարտել է վրեժն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար և ռազմական նոր գործողություններ չի ձեռնարկի, եթե ԱՄՆ-ն ագրեսիա չցուցաբերի: Այդ մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիթ Թահթ Ռավանչին՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի վերաբերյալ Թեհրանի արձագանքի մասին հարցին: «Բոլոր մեր գործողությունները համաչափ էին Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: Դրանք ավարտված են: Եթե ԱՄՆ-ն այլևս Իրանի հանդեպ ռազմական գործողություններ չձեռնարկի, մենք ևս նման գործողությունների չենք դիմի»,- ասել է նա: Դիվանագետը հավելել է, որ իսլամական հանրապետությունը գործել է բացառապես ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան՝ իրացնելով իր ինքնապաշտպանության իրավունքը: «Եթե ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, որոշի ռազմական գործողություններ ձեռնարկել, Իրանն այլ ելք չի ունենա և ստիպված կլինի պատասխանել»,- հավելել է Թահթ Ռավանչին: Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Պենտագոնը հայտարարել է, որ Իրանն արձակել է առնվազն 12 հրթիռ։ Հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանովի հասցված ավիահարվածի արդյունքում սպանվել էր գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Պաշտոնական Թեհրանը վրեժ է խոստացել ԱՄՆ-ին։ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին ևս խոստացել է, որ ավիահարվածի կազմակերպիչներին «դաժան վրեժ է սպասվում»։ Նյութեր թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |