Եվրախորհրդարանը դիտորդներ չի ուղարկի Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին![]() 9 հունվարի 2020 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը դիտորդական առաքելություն չի գործուղի Ադրբեջանում փետրվարի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևելու համար, հայտնում է Turan-ը՝ կառույցի հաղորդագրությանը հղումով: Դիտորդական առաքելությունից հրաժարվելու հստակ պատճառը չի նշվում: «Եվրախորհրդարանի անդամներից կամ կառույցներից ոչ մեկը լիազորված չէ հետևելու ընտրական գործընթացին կառույցի անունից: Հետևաբար, եթե Եվրախորհրդարանի որևէ անդամ որոշի դիտարկել այդ ընտրությունները, ապա դա կանի անձամբ իր անունից և ոչ մի դեպքում չի ներկայացնի Եվրախորհրդարանի տեսակետը կամ դիրքորոշումը»,-ասվում է հայտարարության մեջ: Նախկինում մի շարք ընտրությունների ժամանակ Եվրախորհրդարանի մի շարք ներկայացուցիչներ դիտորդական առաքելություն են իրականացրել Ադրբեջանում: Ըստ ադրբեջանական գործակալության՝ նրանց եզրակացություններն արժանանում էին ժողովրդավարական ուժերի քննադատության, որոնք մեղադրում էին եվրոպացի խորհրդարանականներին բազմաթիվ խախտումներ գիտակցաբար չնկատելու, ինչպես նաև կեղծքիներն արդարացնելու մեջ: Նոյեմբերի 28-ին իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության Քաղխորհրդի արտահերթ նիստում որոշվել է արձակել Միլի մեջլիսը՝ խորհրդարանը: Իշխող կուսակցության խմբակցությունն այնտեղ մեծամասնություն ունի: Որոշումը բացատրվել է նրանով, որ Միլի մեջլիսի կազմը չի համապատասխանում պետության ղեկավարի վարած քաղաքականությանը, և փաստացի չի մասնակցում երկրում իրականացվող բարեփոխումներին: Ադրբեջանի մեջլիսում 125 պատգամավոր կա, որոնք ընտրվում են 5 տարով: Գործող խորհրդարանն ընտրվել է 2015-ի նոյեմբերի 1-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |